Խորքային էկոլոգիա․ Սատիշ Կումար

Աշխարհում շատ մարդիկ կարող են չհամաձայնվել հնդիկ հայտնի մտածող և էկոլոգ Սատիշ Կումարի այս խոսքերին, բայց դրանք լսել ու փորձել հասկանալ ամեն դեպքում պետք է։

182361_10151906008202481_1625102238_n

«Արևմտյան գիտության ու փիլիսոփայության մեջ և նույնիսկ արևմտյան կրոններում մենք միշտ մարդ արարածին դիտել ենք որպես աշխարհի տեր: Մենք կարծում ենք, թե մեր բնաշխարհը, մեր անտառներն ու գետերը, մեր հողն ու կենդանիները մեզ համար են: Կարծում ենք, թե այս ամենը մերն է, և մենք կարող ենք օգտագործել դա ի նպաստ մեզ: Նույնիսկ բնապահպանները` ունենան նրանք ողջամիտ, գիտական թե մարդակենտրոն մոտեցումներ, կարծում են, որ մենք պետք է պահպանենք այս երկրագունդը և բնական միջավայրը, պետք է հոգ տանենք անտառների, գետերի և կենդանիների մասին, բայց պատճա´ռը, որ մենք պետք է պահպանենք, պաշտպանենք նրանց և հոգ տանենք նրանց մասին այն է, որ կարողանանք օգտագործել այդ ամենը մարդու կարիքների համար: Այսպիսով, անտառները, ինչպես շատերն են կարծում, ստեղծված են մարդկանց համար: Սա մակերեսային էկոլոգիան է:

Խորքային էկոլոգիան գնում է ավելի հեռուն` ասելով, որ երկրագունդը չի ստեղծվել միայն մեզ համար: Երկրագնդի վրա կան 8,4 միլիոն կենդանիներ ու բույսեր, որոնք իրենցից ներկայացնում են ինքնուրույն արժեք և նույնքան իրավունք ունեն ապրելու` առանց վտանգի ենթարկվելու, առանց թունավորվելու ու աղտոտվելու, որքան և մարդիկ: Ուրեմն, ընդունել բնության լինելու իրավունքը և ճանաչել բնության ինքնուրույն արժեքը` ահա խորքային էկոլոգիայի հիմնական գաղափարը:

Կա, օրինակ, ծառ: Ծառը ինքնին արդեն արժեք է: Ծառը լավն է ոչ այն պատճառով, որ այն օգտակար է մարդկանց համար: Ծառը լավն է ոչ այն պատճառով, որ մեզ տալիս է թթվածին, վառելափայտ, տուն կառուցելու փայտ կամ ծաղիկներ ու մրգեր: Ծառն ինքնին արժեք է: Գետն իրավունք ունի հոսելու` առանց թունավորվելու, առանց աղտոտվելու և վնասվելու: Երբ մենք ինչ-որ բան վերցնում ենք բնությունից մեր գոյատևման համար, դա լավ է: Բայց մենք պետք է վերցնենք այդ ամենը ոչ թե վերցնելու իրավունքով` ասելով, որ բնությունն օգտագործելը մեր իրավունքն է, այլ վերցնենք երախտագիտությամբ` որպես նվեր, որը մեզ տրվել է բնությունից: Իսկ որպես փոխհատուցում` չաղտոտենք միջավայրը, հարգանքով մոտենանք բնությանը, խնամենք և հոգ տանենք նրա մասին»:

Categories: Без рубрики | Leave a comment

Փայտյա շրջանները որպես կենդանիներ

Դիզայնի ընտրությամբ գործունեության ժամանակ կրկին անդրադարձանք Էկոտուրին, այս անգամ շեշտը դնելով վայրի կենդանիների պահպանման կարևորությանը:

Կենդանական աշխարհը էկոհամակարգի կարևոր օղակներից է. շատ կարևոր է ամեն մի կենդանատեսակի պահպանումը: Շատ հաճախ մարդիկ չեն գիտակցում, թե որքան կործանարար ազդեցություն են ունենում ինչպես բուսական, այնպես էլ կենդանական աշխարհի վրա: Շատ կարևոր է բարձրացնել կրտսեր սերնդի արժեհամակարգը և գիտակցությունը, որպեսզի ամեն մեկը գիտակցի կարևորությունը հոգ տանելու, այլ ոչ թե վերացնելու:

Categories: Без рубрики, Ընտրությամբ գործունեություն | Leave a comment

Երկրի օրը կենդանաբանական այգում

Խաչատրյան Անի

Մենք այսօր գնացել էինք կենդանաբանական այգի: Այնտեղ տեսանք՝ կապիկներ, փիղ, փասիան, կրիա, օձեր, ձկներ և տարբեր կենդանիներ: Ես հիանալի օր ունեցա ընկեր Արմինեի, ընկեր Արենի և դասընկերներիս հետ: Բոլորս, իմ կարծիքով,  լավ օր անցկացրեցինք։

Categories: Без рубрики, Մեր առօրյան | Leave a comment

Մայիսյան 11-րդ հավաք (Հիմնական դպրոց) 02.04.2016-05.04.2016

Աշխատանքային նախագիծ: Տեխնոլոգիա

Երկուշաբթի 02.04.2016

9:20-10:05-3-րդ դաս.

Շարունակելով բնապահպանական թեման՝ պատրաստելու ենք եռաչափ մողեսներ.

 

10:10-10:55-5-րդ դասարան

Պատրաստում ենք յուրահատուկ դիզայնով էկո տոպրակներ.

 

11:00-11:45-4-րդ դաս.

Պատրաստում ենք ստվարաթղթե կենդանիներ.

 

Երեքշաբթի 03.04.2016

10:10-10:55-3-րդ դաս.

Շարունակում ենք պատրաստել եռաչափ մողեսները:

 

Դիզայնի ընտրությամբ գործունեության աշխատանքային նախագիծ:

Երեքշաբթի 03.04.2016

9:20-10:00-2-րդ դաս.

Պլեներային աշխատանք.

DSCN9754

 

Հինգշաբթի 05.04.2016

9:20-10:00-2-րդ դաս.

Պատրաստում ենք թղթե բու.

e497d5aec772691f07323a20b0db16cd

Categories: Без рубрики, Տեխնոլոգիա, Աշխատանքային նախագծեր | Leave a comment

Մայիսյան 11-րդ հավաք 02.04.2016-05.04.2016

Դիզայնի ընտրությամբ գործունեության աշխատանքային նախագիծ:

Երկուշաբթի 02.04.2016

12:55-13:35- 4, 5-րդ դաս.

Էկոտուր 2016-ի շրջանակներում անդրադառնում ենք մոմլաթե տոպրակների խնդրին: Պատրաստելու ենք կոլաժ, որի մեջ կիրառելու ենք արվեստի մի քանի ճյուղեր՝ հաստոցային գրաֆիկա, խեցեգործություն, վիտրաժ, ինչպես նաև օգտագործելու ենք թափոններ՝ պլաստմասե տարաներ, մոմլաթե տոպրակներ:

 

Չորեքշաբթի 04.04.2016

12:55-14:20- 4- 5-րդ դաս.

Պատրաստում ենք էկո տոպրակներ յուրահատուկ դիզայնով:

 

Աշխատանքային նախագիծ: Տեխնոլոգիա

Երեքշաբթի 26.04.2016

11:50-12:35- 5-րդ դաս

12:55-13:35-4-րդ դաս.

 

Ուրբաթ 29.04.2016

11:00-11:45- 5-րդ դաս.

11:50-12:35- 4-րդ դաս.

 

Պատրաստում ենք ստվարաթղթե տիկնիկներ:

 

 

Categories: Без рубрики | Leave a comment

Դիզայնի ընտրությամբ գործունեության աշխատանքային նախագիծ (Հիմնական դպրոց) 25.04.2016-29.04.2016

Երեքշաբթի 26.04.2016

9:20-10:00-2-3-րդ դաս.

Հինգշաբթի 28.04.2016

9:20-10:00-2-3-րդ դաս.

Նկարում ենք էմոցիաներ.

Categories: Без рубрики, Ընտրությամբ գործունեություն | Leave a comment

Աշխատանքային նախագիծ: Տեխնոլոգիա (Հիմնական դպրոց) 25.03.2016-29.04.2016

Երկուշաբթի 25.04.2016

9:20-10:05-3-րդ դաս.

10:10-10:55-5-րդ դասարան

11:00-11:45-4-րդ դաս.

Պատրաստում ենք օրիգամի թռչուն.

 

Երեքշաբթի 26.04.2016

10:10-10:55-3-րդ դաս.

Պատրաստում ենք կոլաժ օրիգամի թռչուններով:

 

 

 

Categories: Без рубрики, Տեխնոլոգիա | Leave a comment

Դիզայնի ընտրությամբ գործունեության աշխատանքային նախագիծ 25.04.2016-29.04.2016

Երկուշաբթի 25.04.2016

12:55-13:35- 4, 5-րդ դաս.

Չորեքշաբթի 27.04.2016

12:55-14:20- 4- 5-րդ դաս.

Շարունակելով բնապահպանական թեման ձեզ եմ ներկայացնում մի հոդված, որտեղ ներկայացված է մոմլաթե տոպրակների վնասի լրջությունը: Այս շաբաթ անելու ենք աշխատանքներ, որոնք վերաբերվում են այս խնդրին:

12992881_213909055654470_676766469_n

Ո՛չ, մոմլաթե տոպրակներին

Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում գոյացել է այսպես կոչված«Խաղաղօվկիանոսյան մեծ աղբաբիծը», որը ջրի մակերեսին հավաքված պլաստիկ շշերի ու տարաների, մոմլաթե տոպրակների ու խցանների, ամեն տեսակ նմանատիպ ջրում չսուզվող աղբի կուտակում է: Օվկիանոսի հոսանքները տարբեր ծայրերից այդ աղբը հավաքում, բերում ու կուտակում է մի շարժվող աղբակղզու նմանվող տեղում, որի միջին մակերեսը հավասարվում է 700,000 քառ.կմ: Մոտավորապես  20 անգամ ավելի մեծ, քան մեր Հայաստաննի տարածքն է: Այս աղբը գոյացել է վերջին 50 տարիների ընթացքում, երբ սկսվել է մոմլաթե տոպրակների և պլաստիկ շշերի արտադրությունը: 1965 թվականին Շվեդացի ինժեներ Գուստավ Սթեն Թուլինը իհարկե մեծ շահույթ ստացավ`պատենտավորելով մոմլաթե տոպրակների արտադրության տեխնոլոգիան, բայց նա այդ ժամանակ չէր էլ գիտակցում, թե ինչ վնաս է հասցնելու երկիր մոլորակին իր գյուտը: 50 տարին երկրի միլլիարդավոր տարիների պատմության հետ համեմատած մի ակնթարթ էլ չէ, բայց այդ չնչին ժամանակահատվածում որքան շատ է աղտոտվածությունը: Բոլոր առափնյա երկրներն էլ մտահոգված են այդ մեծ աղբաբիծը մաքրելու համար, բայց դա անհնար է անելը: Հաշվել են, որ եթե 67 մեծ բեռնատարողության նավ  ամեն օր զբաղվի այդ աղբը ջրի մակերևույթից հանելով և տեղափոխելով, ապա  մեկ տարվա ընթացքում բոլոր նավերը միասին կկարողանան այդ աղբաբծի միայն մեկ տոկոսը մաքրել: Այս աղբաբիծը աշխարհի անլուծելի էկոլոգիական աղետների թվին է պատկանում: Եթե նույնիսկ սկսեն մաքրել օվկիանոսը այդ աղբաբծից, ապա նորից անլուծելի հարց կառաջանա. ո՞ր երկիրը կընդունի այդ աղբը: Չէ՞ որ այն չի քայքայվում հարյուրավոր տարիների ընթացքում, իսկ այրելուց էլ՝ քաղցկեղածին ծուխ է առաջանում: Այդ պատճառով էլ տարբեր երկրներում սկսել են պայքարել միանգամյա օգտագործման  մոմլաթե տոպրակների կիրառման դեմ:

2015-ի հուլիսի 3-ը «Oր՝ առանց մոմլաթե տոպրակների» համաշխարհային նախագծի օրը դարձավ: Աշխարհի 5 մայրցամաքների տարբեր երկրների 100,000 կազմակերպություն սկսեց պահանջել երենց երկրներում ապրող ժողովուրդներին չօգտագործել միանգամյա օգտագործման մոմլաթե տոպրակներ: Դա ամբողջ աշխարհի մասշտաբով ամենամեծ էկոնախագիծն էր, որին չմասնակցեց Հայաստանը:

Մոնտենեգրոյի Փոդգորիքա մայրաքաղաքում մոմլաթե տոպրակներից պատրաստած հրեշ էր շրջում փողոցներում և այդ հրեշից շուտափույթ ազատվելու հոգեբանական ազդեցություն էր թողնում քաղաքացիների վրա:

Հունգարիայում սկսեցին ֆլեշմոբ անել գնումների համար նախատեսվածփոքրիկ ձեռնասայլակներով, որոնք իրենց մեջ ունեն կտորից պատրաստված տոպրակներ:

Սլովենիայում ժողովրդին կտորից պատրաստած տոպրակներ բաժանելու ակցիա կազմակերպեցին՝ հայտարարելով, որ 10 մոմլաթե տոպրակ հանձնելով նրանք կստանան կտորից պատրաստած մեկ տոպրակ:

Ֆիլիպինների Մանիլայում ֆիլմերի միջոցով սկսեցին ցույց տալ, թե ինչպես է իրենց փոքրիկ երկիրը ապականում դեն նետելուց հետո չքայքայվող այդ աղբը:

Զամբիայում որոշ կազմակերպություններ դիմել են երկրի օրենսդիր իշխանությանը, որպեսզի մոմլաթե տոպրակների օգտագործումը արգելող օրենք ընդունեն:

Ընդամենը մի քանի տարի առաջ Սինգապուրրը համարվում էր մեկ բնակչի հաշվարկով աշխարհում ամենաշատ մոմլաթե տոպրակ սպառող երկիրը: Այժմ արդեն այդ երկրում գրեթե անհետացել են գնումների համար նախատեսված մոմլաթե տոպրակները:

Կանադայում Վանկուվեր քաղաքում կամավորականները իրենց անձնական գումարով սկսեցին բազմակի օգտագործման կտորից պատրաստած տոպրակներ գնել և բաժանել ժողովրդին: Պարզ է, որ կանադացիներն իրենց աշխատավարձով կամ կենսաթոշակներով կարող են այդ տոպրակներն իրենք գնել, բայց նվիրելու այդ համատարած գործողությունը հոգեբանական ազդեցություն է թողնում և մարդիկ հիմնովին արդեն հրաժարվում են միանգամյա մոմլաթե տոպրակներից:

Ավստրիայում սուպերմարկետներում առևտուրն այնպես է կազմակերպված, որ ձեռնտու չէ օգտագործել միանգամյա մոմլաթե տոպրակներ: Գրեթե բոլոր տեղացի գնորդները նպարեղենի խանութներ և սուպերմարկետներ են գալիս իրենց բազմակի օգտագործման ծղոտե զամբյուղներով կամ կտորից պատրաստած տոպրակներով, քանի որ հսկիչ գանձապահը ոչ մի անվճար մոմլաթե տոպրակ չի առաջարկում: Մոլաթե տոպրակն այստեղ վաճառվում է միայն զարմացած զբոսաշրջիկներին՝ մեկ եվրոյով: Երկրորդ անգամ այդ նույն զբոսաշրջիկը գնումների է գնում արդեն նոր գնված բազմակի օգտագործման տոպրակով:

Հայաստանում մոմլաթե տոպրակների լայնածավալ օգտագործումը 30 տարի ուշացումով է սկսվել՝ 90-ականների սկզբում, և հիմա էլ հասել է հաճախակի օգտագործման իր  գագաթնակետին: Երևանում առևտրի քաղաքակիրթ ձև է համարվում մոլաթե տոպրակների օգտագործումը: Որքան շատ ու տարբեր չափսերի մոմլաթե տոպրակների մեջ են դնում մեր գնած ապրանքները, այնքան շատ ենք գոհ լինում ու մտքում ասում. «Ինչ լավ սպասարկում է»: 200 գրամ աղացած սուրճ տուն տանելու համար երեք մոմլաթե տոպրակ է օգտագործվում: Որոշ խանութներ, սուպերմարկետներ նույնիսկ ունեն իրենց տարբերանշաններով պատվիրված մոմլաթե տոպրակներ:

Եկեք մի պահ մտաբերենք ամառային քամոտ երեկոները Երևանում, երբ օդում ծիծեռնակների հետ «պարում են» մոմլաթե տոպրակները: Բարձրահարկ շենքերի աղբատար խողովակների, Սանիտեկսի աղբարկղերի պարունակության զգալի մասը մոմլաթե տոպրակներն ու պլաստիկ շշերն են: Դրանց վերջին հանգրվանն էլ Նուբարաշենի մոտ գտնվող աղբանոցն է՝ իր էկոլոգիական աղետ գուժող ապագայով: Եթե անցյալ դարում այդ աղբի մեծ մասն այրվում էր, իսկ մնացած մասն էլ փտում ու հող դառնում, ապա հիմա այն չի փտում, չի այրվում: Այն միայն ծխում է ու ծխում, վերածվում անհասկանալի քիմիական բաղադրության սև խեժի՝ ապականելով օդը, հողը, ստորգետնյա ջրերը:

Ո′չ, մոմլաթե տոպրակներին:

Ի՞նչ պետք է անել էկոլոգիապես ավելի մաքուր և գեղագիտորեն ավելի հաճելի միջավայրում ապրելու համար: Մենք չենք կարող մոմլաթե տոպրակներ արտադրողին պարտադրել, որ նա փակի արտադրությունը: Չենք կարող սուպերմարկետներում արգելել մոմլաթե տոպրակներով սպասարկումը:

Եկե′ք ձեռք բերենք գնումների բազմակի օգտագործման տոպրակներ:

Ո′չ, մոմլաթե տոպրակներին:

 

Categories: Без рубрики, Ընտրությամբ գործունեություն | Leave a comment

Աշխատանքային նախագիծ: Տեխնոլոգիա 25.04.2016-29.04.2016

Երեքշաբթի 26.04.2016

11:50-12:35- 5-րդ դաս.

Շարունակում ենք պլեները. նկարում ենք Արարատը:

DSCN9758

12:55-13:35-4-րդ դաս.

Պատրաստում ենք օրիգամի թռչուն:

 

Ուրբաթ 29.04.2016

11:00-11:45- 5-րդ դաս.

11:50-12:35- 4-րդ դաս.

Նկարում ենք էմոցիաներ.

 

 

 

Categories: Без рубрики, Տեխնոլոգիա | Leave a comment

«Մոլորակը ես եմ»

«Էկոտուր 2016»-ի շրջանակներում մինչ օրս արված աշխատանքները ամփոփելով մի հոլովակի մեջ` նվիրում ենք Երկրի օրվան: Հոլովակի մեջ ներառված են Գեղարվեստի և Հիմնական դպրոցների սովորողներն ու իրենց աշխատանքները:

Categories: Без рубрики, Տեսադարան | Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.